չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՌԴ դեսպանը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ

ՌԴ դեսպանը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ

«2022 թվականի նոյեմբերի 15-ին Ռուսաստանի զինված ուժերի կողմից մեկ ժամ տևած զանգվածային հրթիռակոծություն է տեղի ունեցել Ուկրաինայի ողջ տարածքի և նրա կրիտիկական ենթակառուցվածքների ուղղությամբ։ Ժամը 15:40-ին ռուսական արտադրության հրթիռն ընկել է Լյուբելսկի նահանգի Խրուբիեսով շրջանի Պժեվոդուվ գյուղի վրա, ինչի հետևանքով զոհվել է Լեհաստանի երկու քաղաքացի։

Ուստի Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն իր մոտ է կանչել Լեհաստանում Ռուսաստանի դեսպանին և անհապաղ մանրամասն բացատրություն պահանջել». այս մասին հայտնել է Լեհաստանի ԱԳՆ խոսնակ Լուկաշ Յասինան։ 

  • Կիսվել: