շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն է տվել օտարերկրացի զինվորականներին պարզեցված ձեւով քաղաքացիություն տալու օրենքին

ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն է տվել օտարերկրացի զինվորականներին պարզեցված ձեւով քաղաքացիություն տալու օրենքին

ՌԴ Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեն չորեքշաբթի հավանություն է տվել այն օրենքին, որը նախատեսում է զինծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքած օտարերկրացիների կողմից Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նոր կանոնները վերաբերելու են օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք մեկ տարուց ոչ պակաս ժամկետով զինվորական պայմանագիր են կնքել։ Նրանք կարող են դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու մասին հայտարարություններով, առանց կեցության եւ անընդմեջ հինգ տարի Ռուսաստանի տարածքում ապրելու իրավունք ներկայացնելու։

Նախատեսվում է նաեւ, որ զինվորական ծառայություն անցնելու մասին առաջին պայմանագիրն օտարերկրացու հետ կարող է կնքվել մեկ տարով։ Այժմ այդ պայմանագրի նվազագույն ժամկետը հավասարեցված է հինգ տարվա։

  • Կիսվել: