երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՌԴ Բելգորոդի մարզում ԱԹՍ-ներով հարձակում է տեղի ունեցել․ կա տուժած

ՌԴ Բելգորոդի մարզում ԱԹՍ-ներով հարձակում է տեղի ունեցել․ կա տուժած

Ռուսաստանի Բելգորոդի շրջանի Շչետինովկա և Օկտյաբրսկի բնակավայրերի միջև ընկած դաշտում տրակտորի և «ԿամԱԶ»-ի վրա անօդաչու թռչող սարքով հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է մեկ մարդ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Բելգորոդի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը, հայտնում են ԶԼՄ-ները:

Նա, մասնավորապես, նշել է. «Տրակտորի և «ԿամԱԶ»-ի վրա Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է երկու կամիկաձե անօդաչուների միջոցով։ Միջադեպը տեղի է ունեցել Բելգորոդի շրջանի դաշտում՝ Պայթյունի հետևանքով տրակտորիստ է տուժել. տղամարդն ուսի բեկորային վնասվածք ունի»:

Ինչպես հաղորդվում է՝ տուժած տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Երկու տրանսպորտային միջոցներն էլ վնասված են։

  • Կիսվել: