կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ Բելգորոդ քաղաքում պայթյուններ են լսվել, երկաթուղային կայարանի մոտ մեծ հերթեր են

ՌԴ Բելգորոդ քաղաքում պայթյուններ են լսվել, երկաթուղային կայարանի մոտ մեծ հերթեր են

Համացանցում ՌԴ Բելգորոդ քաղաքում պայթյունների վերաբերյալ տեղեկություններ եւ տեսանյութեր են հրապարակվում։ Հաղորդվում է, որ պայթյունները լսվել են օդանավակայանի կողմից։ Ռուսական Telegram ալիքները քաղաքի երկաթուղային կայարանի մուտքի մոտ մարդկանց հսկայական հերթերի տեսանյութեր և լուսանկարներ են հրապարակել:

Ուկրաինական պատասխանատուները եւ արևմտյան հետախուզությունները հայտարարում են, որ ռուսական Բելգորոդի ռազմական օբյեկտները օրինական թիրախներ են Ուկրաինայի բանակի համար: Վերջին ամիսներին այստեղ պայթել են մի քանի զինապահեստներ։ Ռուսական բանակի թիկունքում ուկրաինական հարձակումները «զգալի հոգեբանական ազդեցություն են թողնում Ռուսաստանի ղեկավարության վրա»։

  • Կիսվել: