երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՌԴ ԱԳՆ-ում պատմել են Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչների հանդիպման մասին

ՌԴ ԱԳՆ-ում պատմել են Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչների հանդիպման մասին

Ներկայում մշակվում է Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ Սիրիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

Բոգդանովը հիշեցրել է, որ դեկտեմբերի վերջին Մոսկվայում կայացել է ՌԴ-ի, Սիրիայի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: 

«Բանակցային գործընթացին միանալու ցանկություն է հայտնել նաեւ Իրանը։ Հաշվի առնելով մի կողմից Թեհրանը Դամասկոսի, մյուս կողմից՝ Անկարայի հետ կապող հարաբերությունների բնույթը, ինչպես նաեւ Իրանի տարածաշրջանային դերը, նրա կառուցողական մասնակցությունը «Աստանայի ձեւաչափում», որը մնում է սիրիական կարգավորմանը միջազգային աջակցության միակ արդյունավետ գործիքը, մենք աջակցեցինք հարցի նման ձեւակերպմանը։ Գլխավորն այն է, որ դրա հետ համաձայնել են սիրիական եւ թուրքական կողմերը։ Ներկայումս մշակվում են Իրանի մասնակցությամբ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով քառակողմ հանդիպման կազմակերպման եղանակները»,-ասել է Բոգդանովը։   

«Ուժայինների եւ դիվանագետների այս բոլոր շփումները կոչված են պայմաններ նախապատրաստելու տարբեր մակարդակներում սիրիա-թուրքական բանակցությունների համար։ Ցանկանում եմ ընդգծել, որ խոսքը հենց բանակցային գործընթացի մասին է, որի ընթացքում հնարավոր պայմանավորվածությունները կբյուրեղացվեն»,-ասել է նա։

  • Կիսվել: