երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է ֆեյքերի մասին, որոնք հղում են անում ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է ֆեյքերի մասին, որոնք հղում են անում ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է, որ սոցցանցերում եւ թելեգրամյան ալիքներում ֆեյքեր են տարածված, որոնք  հղում են անում ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին, ասվում է ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ մոբիլիզացիայի հետ կապված հարցերով ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Աղասանդյանի վրա հղումով տարածված այդ տեղեկությունները կեղծ են։

ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչը որեւէ մեկնաբանություն չի արել եւ չի շփվել որեւէ լրատվամիջոցի հետ այս թեմայով։

  • Կիսվել: