ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի պատժամիջոցներին կոշտ պատասխան տալու մասին
Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ խոստանում են կոշտ պատասխան տալ ԱՄՆ պատժամիջոցներին, որոնք սահմանվել են Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները ճանաչելու պատճառով։
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Պատժամիջոցներին կտրվի խիստ պատասխան։ Պարտադիր չէ, որ սիմետրիկ, բայց ստուգված և զգայուն՝ ամերիկյան կողմի համար՛՛
Ռուսական կողմը նաև նշել է, որ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականության բոլոր փորձերն ապարդյուն են։
Հիշեցնենք, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն սկսել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման համար։