ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել Է Սև ծովում իրավիճակի լարման մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել Է Սև ծովում իրավիճակի լարման մասին

Սև ծովում իրավիճակը «արհեստականորեն լարվում է» արտատարածաշրջանային խաղացողների կողմից, Մոսկվան ուշադիր կհետևի Մոնտրյոյի կոնվենցիայի կատարմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:  Գերատեսչությունը մատնանշել է Թուրքիայի առանձնահատուկ դերը, որը կարող է վերահսկել նեղուցներով նավերի անցումը:

«Կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին, թե ինչպես են գործնականում իրականացվում կոնվենցիայի դրույթները, այդ թվում ՝ տարանցման ժամանակ ընդհանուր առավելագույն տոննաժի սահմանափակման, ինչպես նաև Սև ծովում ոչ ափամերձ տերությունների ռազմանավերի սահմանային տոննաժի և Սևծովյան ջրատարածքում դրանց գտնվելու ժամկետների մասով", — հայտարարել են ռուս դիվանագետները այդ փաստաթղթի ստորագրման տարեդարձի կապակցությամբ:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Մոսկվան Անկարայի հետ կանոնավոր երկխոսություն է վարում։  Մասնավորապես, հունիսի 30-ին Անթալիայում պայմանագրի կետերի պատշաճ կատարման հարցերը քննարկել են արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն։

  • Կիսվել: