հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ դադարեցնել Սև ծովում թիրախների ուղղությամբ հարձակումները. աղբյուր

Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ դադարեցնել Սև ծովում թիրախների ուղղությամբ հարձակումները. աղբյուր

Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է փոխադարձ հիմունքներով դադարեցնել Սև ծովի ջրային տարածքում գտնվող թիրախների ուղղությամբ հարձակումները: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ առաջարկը փոխանցվել է երրորդ կողմի միջոցով։

Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Ռուսաստանը դեռևս չի պատասխանել ուկրաինական նախաձեռնությանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Մոսկվան պաշտոնական առաջարկ չի ստացել Սև ծովում ռազմական գործողությունների հնարավոր մորատորիումի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ տարբեր ուղիներով հնչում են հրադադարի և մորատորիումների բազմաթիվ կոչեր, սակայն պաշտոնական առաջարկներ չեն ներկայացվել։

ՌԴ ԱԳՆ-ն նախկինում միջազգային հանրությանը կոչ էր արել ազդել Ուկրաինայի վրա՝ Սև և Ազովի ծովերում բեռնատար նավերի վրա հարձակումները դադարեցնելու նպատակով։

  • Կիսվել: