չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի երկրներում տեղակայված օտարերկրյա գործակալների դրդմամբ համացանցում կեղծ տեղեկություն է տարածվում, թե իբրև Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական գրասենյակի որոշ բարձրաստիճան աշխատակիցներ բանակցություններ են վարել Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ՝ 2024 թ. դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարի վերաբերյալ վարկածներ մշակելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունից։

«Այդ հարցի շուրջ բանակցություններ չեն եղել նշված երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների հետ։ Ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունն իրականացնում են համապատասխան գերատեսչությունները։

Ակնհայտ է, որ նման չարամիտ ապատեղեկատվության հետևում քաղաքական պատվեր կա։ Մարդկային ողբերգություններից PR անելու փորձերը համարում ենք անարժանապատիվ և անընդունելի»,-ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: