շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՌԴ ԱԳՆ-ն աշխատում է Հայաստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում հյուպատոսություններ բացելու ուղղությամբ

ՌԴ ԱԳՆ-ն աշխատում է Հայաստանում, Ղազախստանում և Ուզբեկստանում հյուպատոսություններ բացելու ուղղությամբ

Ռուսաստանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է Հայաստանի Կապան, Ղազախստանի Ակտաու և Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքներում հյուպատոսություններ բացելու հարցը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։

«ԱՊՀ տարածքում ներկայումս ուսումնասիրվում են Հայաստանի Կապան, Ղազախստանի Ակտաու և Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքներում Ռուսաստանի հյուպատոսական հիմնարկներ բացելու հարցերը», - ասել է Կլիմովը՝ պատասխանելով նոր հյուպատոսական հիմնարկներ բացելու հնարավորության մասին հարցին։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցի վերաբերյալ կան բազմակողմանի առանձնահատկություններ և Մոսկվան ակնկալում է մինչև մայիս հասնել կոնկրետ պայմանավորվածությունների՝ գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։

  • Կիսվել: