կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է հանցախումբ՝ Տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ (տեսանյութ)

ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է հանցախումբ՝ Տնտեսական զարգացման նախարարության պաշտոնյաների մասնակցությամբ (տեսանյութ)

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է կոռուպցիոն կազմակերպված հանցավոր խմբավորում, որը բաղկացած է Տնտեսական զարգացման նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից և Ստավրոպոլի երկրամասի ձեռնարկատերերից, որոնք ներգրավված են բնական գազի գողության մեջ, հաղորդում է հետախուզական ծառայությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Հետաքննությունը պարզել է, որ հանցակիցները ժամանակից շուտ դադարեցրել են ջուր արդյունահանող կազմակերպության` Ստավրոպոլի երկրամասի հանքավայրերից մեկի տարածքում հանքային ջուր արդյունահանելու արտոնագրի գործողությունը՝ արտադրական հզորությունները հափշտակելու և գերշահույթ ստանալու համար։

Բացի այդ, ԱԴԾ-ն պարզել է, որ նրանք առանձնապես խոշոր չափերով բնական գազ են հափշտակել տարածաշրջանի նավթագազային ընկերություններից մեկից։ Թե կոնկրետ ինչ վնասի մասին է խոսքը, առայժմ չի նշվում։

  • Կիսվել: