շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
ՌԲԿ-ն ադրբեջանցիների ճնշման տակ չի հրապարակել Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցը

ՌԲԿ-ն ադրբեջանցիների ճնշման տակ չի հրապարակել Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցը

Ռուսական ՌԲԿ հեռուստաալիքը չի հրապարակել լրագրող Իլյա Դորոնովի հարցազրույցը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ` ադրբեջանցի օգտատերերի սպառնալիքների պատճառով: Այս մասին ասվում է Վարդանյանի ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքում:

«Իլյան հատուկ այդ հարցազրույցի համար ժամանել էր Հայաստան, զրույցը նկարահանվել էր, և դրա մասին հայտարարվել էր, բայց ՌԲԿ-ն հրաժարվում է այն հրապարակել: Պատճառը լրագրողի հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներն են, որ նրա և նրա ընտանիքի անդամները ստացել են սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերից հարցազրույցի մասին հայտարարելուց հետո»,- ասվում է գրառման մեջ:

Հիշեցնենք, նմանատիպ դեպք գրանցվել էր ամիսներ առաջ, երբ «ՌԻԱ Նովոստին» Ադրբեջանի ճնշման տակ հեռացրեց արդեն հրապարակված հարցազրույցը Արցախի այն ժամանակվա պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ: 


  • Կիսվել: