հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր՝ Իսրայելի ԶՈւ-ն Գազայի հատվածում ոչնչացրել է 12 հազար զինված արմատականների. Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ

Ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր՝ Իսրայելի ԶՈւ-ն Գազայի հատվածում ոչնչացրել է 12 հազար զինված արմատականների. Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ

Իսրայելի զինված ուժերը Գազայի հատվածում սպանել են ավելի քան 12 հազար զինված արմատականների այն պահից, երբ անկլավում սկսվել են ռազմական գործողությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Իսրայելի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Էյլոն Լևին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛ՀԱՄԱՍ-ի գումարտակների երեք քառորդն արդեն ոչնչացվել է, ավելի քան 12 հազար ահաբեկիչ է սպանվել: Հաշվի առնելով վիրավորված և կալանավորված ահաբեկիչներին՝ ՀԱՄԱՍ-ի մարտական ​​անձնակազմի կեսը դուրս է բերվել մարտական ​​գործողություններից՛՛,-նշել է Լևին։

Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ն այդ պատերազմը սկսել է 24 գումարտակով, որոնցից 18-ն արդեն լուծարվել է, ևս 2-ը գրեթե ավերված է Խան Յունիսում, 4 գումարտակ մնացել է Ռաֆահում:

Լևին հիշեցրել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել է զինվորականներին Ռաֆահից խաղաղ բնակչության տարհանման ծրագիր ներկայացնել նախքան այդ քաղաքում մնացած ՀԱՄԱՍ-ի գումարտակների դեմ գործողությունը։

՛՛Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի գործակալություններին համագործակցել Իսրայելի հետ խաղաղ բնակիչներին ՀԱՄԱՍ-ից պաշտպանելու և նրանց տարհանելու պատերազմական գոտիներից, որտեղ ահաբեկիչները խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես կենդանի վահան»,-նշել է Լևին։

  • Կիսվել: