հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռայիսին և Մակրոնը 90 րոպեանոց հեռախոսազրույց են ունեցել

Ռայիսին և Մակրոնը 90 րոպեանոց հեռախոսազրույց են ունեցել

ԻԻՀ նախագահի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին իր թվիթերյան միկրոբլոգում այսօր հայտնելով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի մասին, ասել է,-«Մակրոնն այս հեռախոսազրույցում ընդգծել է,որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ փոխգործակցության է ձգտում», գրում է parstoday.ir-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են խորհրդակցել հարաբերությունների, հատկապես պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների առաջխաղացման և փոխգործակցությունը շարունակելու ուղիների  շուրջ:

  • Կիսվել: