երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. Բելառուսում Իրանի դեսպան

Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. Բելառուսում Իրանի դեսպան

Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Բելառուսում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին։

«Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել եղանակային վատ պայմանների պատճառով»,- ասել է նա լրագրողներին։

Դիվանագետը հավելել է, որ Ռաիսիի մահից հետո այլ երկրների հետ Թեհրանի համագործակցության մեջ փոփոխություններ չեն լինի։

Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։

  • Կիսվել: