ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռաիսիի պաշտոնական այցը Թուրքիա երկու երկրի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության նոր էջի սկիզբն է

Ռաիսիի պաշտոնական այցը Թուրքիա երկու երկրի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության նոր էջի սկիզբն է

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի պաշտոնական այցը Թուրքիա և դրա արդյունքները երկու երկրի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության նոր էջի սկիզբն են։ Այս մասին X-ում գրել է  Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը:

«Երկկողմ համաձայնագրերը բարիդրացիության և դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակում են և վերաբերում են հարաբերությունների բոլոր հարթություններին, ներառյալ առևտուրը, ներդրումները, տնտեսությունը, մաքսայինը, արդյունաբերությունը, սահմանային շուկաների և ազատ գոտիների ընդլայնումը, մշակութը, զբոսաշրջությունը, սահմանային անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը», - գրել է Աբդոլլահիանը:

  • Կիսվել: