երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռաֆահում իսրայելական ավիահարվածների զոհերի թիվն ավելացել է

Ռաֆահում իսրայելական ավիահարվածների զոհերի թիվն ավելացել է

Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում Իսրայելի 2 գերիների ազատ արձակման համար իրականացված ավիահարվածների զոհերի թվի մասին հակասող տեղեկություններ են ստացվում։  Այս մասին հաղորդում է BBC-ն։

Պաղեստինյան ազգային վարչակազմը, որը վերահսկում է Հորդանան գետի արևմտյան ափը, հայտնել է Ռաֆահում 100 զոհի մասին։ Պաղեստինյան ազգային վարչակազմի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի հարձակումը Ռաֆահում՝ դա անվանելով «կոտորած»։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը, որը վերահսկում է Գազայի հատվածը, հայտնել է, որ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 67 պաղեստինցի։

 

  • Կիսվել: