հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ռաֆահ անցակետով 40 բեռնատար մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազայի հատված

Ռաֆահ անցակետով 40 բեռնատար մարդասիրական օգնություն է ուղարկվել Գազայի հատված

Մարդասիրական օգնություն տեղափոխող 40 բեռնատար Գազայի հատված է ուղարկվել Սինայի թերակղզու հյուսիսում գտնվող Ռաֆահ անցակետով:

Լրատվամիջոցների տվյալով՝ Գազայի հետ սահմանը հատել է նաև դիզելային վառելիքով բեռնված վեց բենզատար։ Այսօր առավոտից Եգիպտոսի տարածք է տարհանվել երկքաղաքացիություն ունեցող 250 մարդ, որոնք մինչ օրս գտնվում էին Գազայում:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր արաբական երկրների  պատրաստած բանաձևի նախագիծը, որն ուղղված է Գազայի հատված մարդասիրական օգնության մուտքի դյուրացմանը:

  • Կիսվել: