Քըլըչդարօղլուն իր կողմնակիցներին կոչ էր արել գիշերը չքնել
Հորինվածքը, որ սկսվել էր 60 տոկոսով, այժմ իջել է 50-ից ցածր։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Թուրքիայի ընդդիմության կողմից նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ մեկնաբանելով ընտրության արդյունքները։
«Քվեարկության դիտորդները և ընտրահանձնաժողովների աշխատակիցները երբեք չպետք է լքեն իրենց տեղերը։ Մենք այս գիշեր չենք քնելու, իմ ժողովուրդ։ Ես ուզում եմ, որ, գրողը տանի, դուք ապահովեք տվյալների գրանցումը մարզերում»,- նշել է նա։