հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ

Քըլըչդարօղլուի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ

Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Star թերթը։

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության ղեկավարի ավտոշարասյունից վթարի է ենթարկվել յոթ ավտոմեքենա, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ վթարի է ենթարկվել նաև լրագրողներին տեղափոխող միկրոավտոբուսը, ինչի հետևանքով տուժել է չորս մարդ, այդ թվում՝ երկու լրագրող։

  • Կիսվել: