ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Քուվեյթը պաշտոնական բողոք է ներկայացրել Իրանի դեմ

Քուվեյթը պաշտոնական բողոք է ներկայացրել Իրանի դեմ

Քուվեյթը բողոք է ներկայացրել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն՝ իրանական հարձակումների հետևանքով օդային տարածքի վտանգավոր խախտումների կապակցությամբ, հայտնում է Al Jazeera-ն։

«Իրանի հարձակումները միջազգային կոնվենցիաների աղաղակող խախտում են, քանի որ դրանք լուրջ վտանգի են ենթարկել ուղևորների անվտանգությունը»,- ասվում է երկրի քաղաքացիական ավիացիայի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Իրանն իր պատասխան հարձակումները Պարսից ծոցի երկրներում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա սկսել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արշավի մեկնարկից հետո։

  • Կիսվել: