երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 Քութաիսի-Բարսելոնա չվերթը արտակարգ վայրէջք է կատարել

Քութաիսի-Բարսելոնա չվերթը արտակարգ վայրէջք է կատարել

«Քութաիսի-Բարսելոնա չվերթն ստիպված է եղել վերադառնալ Քութաիսիի միջազգային օդանավակայան։ Սրա պատճառն օդանավում պայթուցիկի հավանական առկայության մասին տեղեկությունն էր», - հայտնել է Քութաիսիի միջազգային օդանավակայանը։ Օդանավակայանից հայտնում են, որ բոլոր համապատասխան ծառայությունները մոբիլիզացվել են և աշխատում են տեղում։

«Թռիչքից մի քանի րոպե անց Քութաիսի-Բարսելոնա չվերթը ետվայրէջք է կատարել Քութաիսիի միջազգային օդանավակայանում։ Պատճառը ավիաընկերության կողմից ինքնաթիռում պայթուցիկի հավանական առկայության մասին տեղեկությունն է։ Անձնակազմը որոշել է վերադառնալ Քութաիսիի օդանավակայան։ Բոլոր համապատասխան ծառայությունները մոբիլիզացվել են և աշխատում են տեղում»,- հայտնել են օդանավակայանից։

  • Կիսվել: