երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քոբուլեթիի հինգ դպրոցներում տարհանում է հայտարարվել

Քոբուլեթիի հինգ դպրոցներում տարհանում է հայտարարվել

 Վրաստանի արևմուտքում գտնվող Քոբուլեթի առողջարանային ավանի հինգ դպրոցից բոլոր աշակերտներին տարհանել են ուսումնական գործընթացի ժամանակ: Այս մասին հաղորդում է «Ֆորմուլա» լրատվամիջոցը։

Ըստ հրապարակման՝ դրա պատճառը դարձել են հնարավոր հարձակման մասին հաղորդագրությունները, որոնք դպրոցականները կարդացել են սոցցանցերում և այդ մասին հայտնել տնօրեններին։

Արտակարգ պատահարի այլ մանրամասների մասին չի հաղորդվում:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ԶԼՄ-ների համար դեռ մեկնաբանություն չի տվել։

  • Կիսվել: