Քլունին կոչ է արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից
Ամերիկացի հայտնի դերասան և Դեմոկրատական կուսակցության համար դրամահավաքի կազմակերպիչներից Ջորջ Քլունին կոչ է արել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին դուրս գալ ընտրապայքարից։ Այս մասին նա գրել է New York Times-ի սյունակում։
Ինչպես ընդգծել է դերասանը հրապարակման մեջ, Ջո Բայդենն իր քաղաքական կարիերայի ընթացքում հաղթել է բազմաթիվ մարտերում, սակայն նա «չի կարող հաղթել ժամանակի դեմ պայքարում»։
Հրապարակման մեջ դերասանն իրեն անվանում է «ցմահ դեմոկրատ» և հիշեցնում, որ ինքը բազմիցս մասնակցել է դեմոկրատ թեկնածուների նախագահական արշավի համար դրամահավաքին։ Քլունիի խոսքով՝ ինքը երեք շաբաթ առաջ հանդիպել է Ջո Բայդենի հետ և հասկացել, որ այս մարդն այլևս նման չէ 2010 թվականի Բայդենին և նույնիսկ 2020 թվականի Բայդենին։
«Սա նույն մարդն էր, ում բոլորս տեսանք [Թրամփի հետ] բանավեճի ժամանակ։ Մեր կուսակցության [Դեմոկրատական կուսակցության] առաջնորդները պետք է դադարեն մեզ ասել, որ 51 միլիոն մարդ չի տեսել այն, ինչ իրականում տեսել է»,- ասել է Ջորջ Քլունին:
Դերասանի խոսքով՝ «ամեն ինչ տարիքի հետ է կապված» և ուրիշ ոչինչ։ Նա վստահ է, որ եթե Դեմոկրատական կուսակցությունը Ջո Բայդենի հետ գնա ընտրությունների, ապա չի կարողանա հաղթել այն։