չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Քիշնևում կանցկացվի Հոլոքոստի զոհերի հիշատակի շաբաթ

Քիշնևում կանցկացվի Հոլոքոստի զոհերի հիշատակի շաբաթ

Քիշնևի քաղաքապետարանը կանցկացնի Հոլոքոստի զոհերի հիշատակի շաբաթ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը։

«Հունվարի 22-ից 31-ը Քիշնևում կանցկացվի Հոլոքոստի զոհերի հիշատակի շաբաթ, որը նվիրված է լինելու այդ ողբերգության մասին երիտասարդների իրազեկման բարձրացմանը։ Միջոցառումներ կանցկացվեն՝ ուղղված այնպիսի արժեքների խթանմանը, ինչպիսիք են ազգամիջյան հանդուրժողականությունը, միջմշակութային երկխոսությունը և պայքարը ռասիզմի, հակասեմիտիզմի և անհանդուրժողականության այլ ձևերի դեմ»,- ասել է Չեբանը։

Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշվում է հունվարի 27-ին։ 1945 թվականի այդ օրը Կարմիր բանակն ազատագրեց Օսվենցիմի մահվան ճամբարը։ Օսվենցիմ-Բիրկենաուն նացիստական ​​մահվան ամենամեծ ճամբարն էր, և այդ պատճառով դարձավ Հոլոքոստի գլխավոր խորհրդանիշներից մեկը: Օսվենցիմում 1941-1945 թվականներին մահացել է մոտ 1,4 միլիոն մարդ, որոնցից մոտ 1,1 միլիոնը հրեաներ էին: Ընդհանուր առմամբ մահացել է վեց միլիոն հրեա: 1947 թվականին նախկին նացիստական ​​համակենտրոնացման ճամբարի տեղում ստեղծվել է թանգարան, որը 1979 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 

  • Կիսվել: