կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քիշնեւի կենտրոնում մեծ հակառազմական հանրահավաք է անցկացվել

Քիշնեւի կենտրոնում մեծ հակառազմական հանրահավաք է անցկացվել

Քիշնեւի կենտրոնում անցկացվել է մեծ հակառազմական հանրահավաք, որի մասնակիցները պահանջել են, որ իշխանությունները հանրապետությունը չներքաշեն պատերազմի մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սոցիալիստների ընդդիմադիր կուսակցության կազմակերպած ակցիան անցկացվել է «Մոլդովան խաղաղության կողմնակից է» ընդհանուր նշանաբանով: Նախագահի աշխատակազմի շենքի առջեւ հավաքված ցուցարարները կարծիք են հայտնել իրավիճակի եւ ռազմական ներուժի ամրապնդմանն ուղղված ղեկավարության վերջին հայտարարությունների մասին:

«Մենք երկրի ղեկավարությանը կոչ ենք անում հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից, խնդրում ենք նրանց, որ Մոլդովային չներքաշեն պատերազմի մեջ, ռազմական հակամարտություն չհրահրեն: Մոլդովան բազմազգ երկիր է: Մենք պետք է անենք ամեն ինչ մեր հողի վրա հակամարտությունը կանխելու համար, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Մերձդնեստրում հակամարտության սրում թույլ չտանք, իսկ դրա երաշխավորն, իհարկե, մեր օրենքները պետք է լինեն, մեր չեզոքությունը»,- հանրահավաքին ասել է խորհրդարանի պատգամավոր Ելենա Բելյակովան։

ՍԿ կուսակցության ղեկավարներից մեկը, խորհրդարանի փոխխոսնակ, Վլադ Բատրենչան, վստահեցրել է ներկաներին, որ օրենսդիր ժողովի հաջորդ նիստում կոմունիստների եւ սոցիալիստների բլոկը կառաջարկի «աշխարհի համախմբման եւ անվտանգության երաշխիքների մասին» հռչակագիր ընդունել:

  • Կիսվել: