հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Քիմ Քարդաշյանի հայազգի դիմահարդար Հրուշ Աճեմյանը դրամական պարգեւ է խոստացել իր տան կողոպտիչների մասին տեղեկությունների դիմաց

Քիմ Քարդաշյանի հայազգի դիմահարդար Հրուշ Աճեմյանը դրամական պարգեւ է խոստացել իր տան կողոպտիչների մասին տեղեկությունների դիմաց

ԱՄՆ-ում՝ Բեւեռլի Հիլզում օրերս թալանել են հայ հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանի բնակարանը։ Կողոպտիչները փախել են, սակայն տեսահսկող սարքերը ֆիքսել են նրանց։ Կադրերում կարելի է երկու տղամարդու եւ մեկ կին տեսնել, որոնք դիմակներով են եղել։

Աճեմյանը նշել էր, որ իր տանը թանկարժեք զարդեր են եղել, արժեքավոր իրեր, որոնք կողոպտիչները տարել են։ Դիմահարդարը կարծում է, որ կողոպտիչներն իր բնակարանում են եղել երկու ժամից ավելի եւ իմացել են, թե որտեղ են գտնվում արժեքավոր իրերը

Այսօր Հրուշը կրկին հրապարակել է կողոպտիչների լուսանկարները, որոնց կից գրել է․ «Ես առաջարկում եմ 10․000 դոլար դրամական պարգեւ՝ իմ տան կողոպուտի կասկածյալների ձերբակալությանն եւ դատապարտմանը վերաբերող տեղեկությունների համար»։

Կողոպուտը տեղի էր ունեցել ցերեկային ժամի․ երբ Հրուշը բնակարան է գնացել, կողոպտիչներն այտեղ են եղել։ Նա տեսել է, որ առաջին հարկը տակնուվրա է արված եւ լսել, որ վերեւի հարկում ինչ-որ մեկը կա։

  • Կիսվել: