չորեքշաբթի, հուլիս 24
24 / 7 / 2024
Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, Օբամայի քույրը տուժել է

Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, Օբամայի քույրը տուժել է

Քենիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք, որտեղ ավելի վաղ քվեարկություն է տեղի ունեցել հարկերի բարձրացումը հաշվի առնող բյուջեի նախագծի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին իրադարձությունների վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Քաղաքի կենտրոնում լսվում են կրակոցներ ու պայթյուններ, խորհրդարանի շենքից ծուխ է ելնում։ Citizen հրատարակությունը հաղորդում է, որ ցուցարարները հրդեհել են շենքը։

Առավոտից մարդիկ սկսել են հավաքվել քաղաքի գործարար կենտրոնում, որտեղ գտնվում են վարչական հաստատությունները, այդ թվում՝ խորհրդարանը։ Ցուցարարները վանկարկել են նախագահի հրաժարականի պահանջներ։ Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե գնդակներ: Հաղորդվել է նաև մարտական ​​փամփուշտների կիրառման մասին, ինչի հետևանքով մի քանի մարդ զոհվել է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: