ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Քաթարը կարող է միջնորդի դեր խաղալ Միացյալ Նահանգների և Վենեսուելայի միջև ճգնաժամի կարգավորման գործում

Քաթարը կարող է միջնորդի դեր խաղալ Միացյալ Նահանգների և Վենեսուելայի միջև ճգնաժամի կարգավորման գործում

Քաթարը կարող է միջնորդի դեր խաղալ Միացյալ Նահանգների և Վենեսուելայի միջև ճգնաժամի կարգավորման գործում, եթե Վաշինգտոնը հետաքրքրված լինի, սակայն դեռևս որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ, հայտարարել է արաբական պետության վարչապետ և արտգործնախարար Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին՝ ТАСС-ի հաղորդմամբ։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բազմիցս հայտարարել է, որ իր երկիրը բախվում է վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ ներխուժման ամենալուրջ սպառնալիքին։

Վաշինգտոնը մեղադրում է Վենեսուելայի իշխանություններին թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում ոչ բավականաչափ նախաձեռնողական լինելու մեջ։ ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարիբյան ծովում տեղակայել են 8 նավ, 1 միջուկային սուզանավ և 10,000 զինծառայող և միջազգային ջրերում ոչնչացրել թմրանյութեր տեղափոխող առնվազն 9 մոտորանավակ:

  • Կիսվել: