չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Քաթարի ԱԳ նախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը

Քաթարի ԱԳ նախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը

Քաթարի վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման Ալ Թանին Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին ասված է Քաթարի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Al Jazeera-ն:

Նշվում է, որ Քաթարի վարչապետն ընդգծել է Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության դերի կարևորությունը՝ Գազայում, Արևմտյան ափին, Հորդանանում, Սիրիայում և Լիբանանում միլիոնավոր մարդկանց օգնություն տրամադրելու հարցում՝ զգուշացնելով, որ ֆինանսավորման դադարեցումը աղետալի հետևանքներ կունենա: 

՛՛Կարևոր է տարբերակել գործակալությունը՝ որպես արժեքներ և ավանդույթներ ունեցող գլոբալ կազմակերպություն, և նրա մի շարք աշխատակիցների դեմ ուղղված մեղադրանքները, որոնք գտնվում են հետաքննության մեջ՛՛,-ասել է Քաթարի ԱԳ նախարարը:

  • Կիսվել: