Qatar Energy-ն դադարեցնում է ՀԲԳ-ի արտադրությունը Իրանի hարվածների պատճառով
Կատարի պետական Qatar Energy նավթագազային ընկերությունը հայտարարել է հեղուկացված բնական գազի արտադրության դադարեցման մասին՝ կապված Իրանի օդային հարվածների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Qatar Energy-ն հայտարարում է հեղուկացված բնական գազի և հարակից արտադրանքի արտադրության դադարեցման մասին՝ Կատարի Ռաս Լաֆան և Մեսայիդ արդյունաբերական քաղաքներում իր գործառնական օբյեկտների վրա իրականացված ռազմական հարձակման պատճառով»,- ընկերության հայտարարությունն է մեջբերում կատարական Ալ-Շարք թերթը:
Qatar Energy-ում ընդգծել են, որ բարձր են գնահատում հարաբերությունները բոլոր շահագրգիռ կողմերի հետ և կշարունակեն տրամադրել արդիական տեղեկատվություն՝ ըստ դրա ստացման:
Ավելի վաղ Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ իրանական երկու անօդաչու թռչող սարքեր գրոհել են Մեսայիդի էլեկտրակայանի ջրի ամբարը և Ռաս Լաֆանում գտնվող Qatar Energy-ի օբյեկտը:


