կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Qatar Airways-ը սահմանափակ թվով թռիչքներ կիրականացնի դեպի Եվրոպա

Qatar Airways-ը սահմանափակ թվով թռիչքներ կիրականացնի դեպի Եվրոպա

Qatar Airways ավիափոխադրող ընկերությունը հայտարարել է, որ մարտի 5-ից սահմանափակ թվով թռիչքներ կիրականացնի՝ օգնելու տեղափոխել այն ուղևորներին, ովքեր պատերազմական իրադրությամբ պայմանավորված մնացել են տարածաշրջանում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X-ում  արված հայտարարության մեջ ավիաընկերությունից տեղեկացրել են, որ նախատեսվում են թռիչքներ Օմանի մայրաքաղաք Մուսկատից դեպի Լոնդոն, Բեռլին, Կոպենհագեն, Մադրիդ, Հռոմ և Ամստերդամ։

Թռիչքի մյուս ուղղությունը լինելու է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքից դեպի Ֆրանկֆուրտ։Ավիափոխադրողը կոչ է արել ուղևորներին չուղևորվել օդանավակայաններ, քանի դեռ չեն ստացել պաշտոնական ծանուցում իրենց կողմից։

Qatar Airways-ից հիշեցրել են, որ ավիաընկերության՝ Դոհայից իրականացվող հիմնական չվերթները շարունակում են դադարեցված մնալ «Կատարի օդային տարածքի փակման պատճառով»։

  • Կիսվել: