կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քամիլ Զեյնալին չեն նստացնի ինքնաթիռ և ուղարկեն Երևան․ Ադրբեջանի դեսպան

Քամիլ Զեյնալին չեն նստացնի ինքնաթիռ և ուղարկեն Երևան․ Ադրբեջանի դեսպան

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն անդրադարձել է Հայաստանի պահանջով ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալիի ձերբակալությանը։ Դեսպանը նշել է, որ Քամիլ Զեյնալլին ձերբակալվել է Հայատանի պահանջով։

«Այն հարուցվել է դեռևս 2023 թվականի մայիսին ԱՊՀ շրջանակներում: Հայկական կողմը նրան մեղադրանք է առաջադրում քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Այն, որ նրան կալանավորել են Հայաստանի խնդրանքով, չի նշանակում, որ նրան կնստեցնեն ինքնաթիռ և անմիջապես Երևան կուղարկեն։ Ոչ, այդպես չի լինում»:

Դեսպանի խոսքով, ակնկալվում է դատարանի որոշում, որը կուսումնասիրի, թե որքանով է հիմնավորված հայկական կողմի պահանջը։

  • Կիսվել: