շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քադիրովը մոտ 100% ձայն է հավաքել նախագահական ընտրություններում

Քադիրովը մոտ 100% ձայն է հավաքել նախագահական ընտրություններում

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը՝ քվեաթերթիկների կեսից ավելիի հաշվարկի արդյունքներով, հաղթում է նախագահական ընտրություններում: Նախագահի մամլո-ծառայությունն և Չեչնիայի կառավարությունը՝ հիմնվելով ԿԸՀ տվյալների վրա, հաղորդում են, որ Քադիրովը, նախնական արդյունքներով, հավաքել է ընտրողների ընդհանուր ձայների 99,63 %-ը: Նրա հիմնական մրցակից՝ «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» կուսակցության կողմից առաջադրված Իսա Հաջիմուրադովը, չի հավաքել անգամ ընտրողների ձայների 1%-ը:

Հիշեցնենք, որ Քադիրովը 2007 թվականից ղեկավարում է Չեչնիայի Հանրապետությունը:

 

  • Կիսվել: