ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ներկա պայմաններում սովի և սոցիալական լայնածավալ ցնցումների իրական վտանգ կա․ Պուտին

Ներկա պայմաններում սովի և սոցիալական լայնածավալ ցնցումների իրական վտանգ կա․ Պուտին

Ներկա պայմաններում սովի և սոցիալական լայնածավալ ցնցումների իրական վտանգ կա հատկապես ամենաաղքատ երկրներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների կոնֆերանսի (CICA) գագաթնաժողովում պետության ղեկավարն ընդգծել է, որ դա պայմանավորված է, մասնավորապես, համաշխարհային էներգիայի և պարենային ապրանքների գների աճող անկայունությամբ։ Արդյունքում, ըստ նրա, կյանքի որակը վատթարանում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում։

«Մեր համաժողովը և այլ տարածաշրջանային ասոցիացիաները պետք է լուծեն բազմաթիվ սուր խնդիրներ։ Ես, ի թիվս այլ բաների, նկատի ունեմ էներգառեսուրսների, սննդամթերքի, պարարտանյութերի, հումքի և այլ կարևոր ապրանքների համաշխարհային գների անկայունությունը։ Դա հանգեցնում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում կյանքի որակի վատթարացման։ Ավելին, կա սովի և լայնածավալ սոցիալական ցնցումների իրական վտանգ, հատկապես ամենաաղքատ երկրներում»,- ասել է Պուտինը:

  • Կիսվել: