ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պուտինը վճռական է տրամադրված Կուրսկի մարզի ազատագրման գործողությունը հնարավորինս շուտ ավարտելու հարցում. Պեսկով

Պուտինը վճռական է տրամադրված Կուրսկի մարզի ազատագրման գործողությունը հնարավորինս շուտ ավարտելու հարցում. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռական է տրամադրված Կուրսկի մարզի ազատագրման գործողությունը հնարավորինս շուտ ավարտելու հարցում հարցում, և նրա հայտնվելը տարածաշրջանում զինվորական համազգեստով կարելի է դիտարկել այս համատեքստում: Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Պուտինի գործողությունները կարող են դիտվել որպես «ազդանշան»՝ նա, մասնավորապես, նշել է. «Սա ավելի շուտ վճռականության ազդանշան է մոտ ապագայում Կուրսկի մարզը զինյալներից ազատագրելու գործողությունն ավարտելու վերաբերյալ։ Գործողությունը, ինչպես նախօրեին հայտնել են Պուտինին, թևակոխել է իր եզրափակիչ փուլը։ Հուսով ենք՝ շատ մոտ ապագայում կկարողանանք թեթև շունչ քաշել այս կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորական համազգեստով այցելել է Կուրսկի մարզում տեղակայված շտաբ։ Սա տարածաշրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերը հարձակումից ի վեր ՌԴ նախագահի առաջին այցն էր Կուրսկի մարզ։ Նույն հանդիպմանը Պուտինը խնդիր է դրել ամենասեղմ ժամկետներում Կուրսկի մարզում վերջնականապես ջախջախել Ուկրաինայի զինված ուժերին։

  • Կիսվել: