երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Պուտինը վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Չինաստան

Պուտինը վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Չինաստան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 16-17-ը պետական այցով կմեկնի ՉԺՀ՝ որպես պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արտասահմանյան այցը:

Կրեմլից հայտնել են, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարցերի ամբողջ համալիրը, կորոշեն ռուս-չինական գործնական համագործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն առավել հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Բանակցությունների ավարտին նախատեսվում է ստորագրել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը և մի շարք այլ երկկողմ փաստաթղթեր:

Պուտինի այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում ՉԺՀ վարչապետ Լի Ցյանի հետ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր:

  • Կիսվել: