չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Պուտինը տեսակապով կմասնակցի «Ակկույու» ԱԷԿ-ը վառելիքով լիցքավորելու արարողությանը. Էրդողան

Պուտինը տեսակապով կմասնակցի «Ակկույու» ԱԷԿ-ը վառելիքով լիցքավորելու արարողությանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին տեսակապով կմասնակցի թոււրքական «Ակկույու» ատոմակայանը վառելիքով լիցքավորելու արարողությանը, տեղեկացրել է ТRТ հեռուստաալիքը։

Նա նշել է, որ այդ արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 27-ին։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ վառելիք ստանալուց հետո այդ օբյեկտը կստանա ատոմայինի կարգավիճակ։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես տեսակապով կմասնակցի արարողությանը»,- ասել է նա։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինը կարող է այցելել Թուրքիա ապրիլի 27-ին եւ մասնակցել «Ակկույու» ԱԷԿ-ի վառելիքով լիցքավորման արարողությանը։

Hurriyet թերթը գրել է, որ Ռուսաստանի կողմից կառուցվող «Ակկույու» ատոմակայանը կդառնա Էրդողանի կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության (ԱԶԿ) նախընտրական այցեքարտը։

«Ակկույու» ԱԷԿ-ը (Akkuyu Nükleer Güç Santrali) Ռուսաստանի նախագծով Թուրքիայի միջերկրածովյան ափին՝ Գյուլնար իլչում (Մերսինի իլ) կառուցվող ատոմային էլեկտրակայան է, ունենալու է չորս էներգաբլոկ՝ ВВЭР-1200 տեսակի ռեակտորներով։

  • Կիսվել: