հինգշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2022
Պուտինը ստորագրել է օրենք՝ Ռուսաստանում ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու մասին

Պուտինը ստորագրել է օրենք՝ Ռուսաստանում ՄԻԵԴ-ի որոշումները չկատարելու մասին

Ռուսաստանը չի ենթարկվի մարտի 15-ից հետո ընդունված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ համապատասխան օրենքը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ըստ այդ օրենքի՝ ՄԻԵԴ-ի որոշումները, որոնք ընդունվել են 2022 թվականի մարտի 15-ից հետո, այսինքն՝ այն պահից, երբ Ռուսաստանի Դաշնությունը դիմում է ներկայացրել Եվրախորհրդից դուրս գալու մասին, չեն կատարվի։

  • Կիսվել: