ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Պուտինը ստորագրել է աշնանային զորակոչի մասին հրամանը՝ 135 հազար նորակոչիկ

Պուտինը ստորագրել է աշնանային զորակոչի մասին հրամանը՝ 135 հազար նորակոչիկ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է աշնանային զորակոչի մասին հրամանը, որը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, հայտնում է Лента.ру-ն։

Զորակոչը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին և կտևի մինչև դեկտեմբերի 31-ը։ Այս ընթացքում պարտադիր զինվորական ծառայության կհրավիրվի շուրջ 135 հազար քաղաքացի։

Նույն փաստաթղթով Պուտինը պաշտոնապես ազատել է այն զինծառայողներին, որոնց ծառայության ժամկետը արդեն ավարտվել է։

  • Կիսվել: