չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա առթիվ

Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ծննդյան օրվա առթիվ, հայտնում են Կրեմլից, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Ըստ Կրեմլի հայտարարության՝ Պուտինը վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով:

«Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը հասել է ճանաչված հաջողությունների սոցիալական և տնտեսական ոլորտներում և հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը միջազգային ասպարեզում»,- ասված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական հեռագրում։

«Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության և դաշնակցության ոգով, որն, անկասկած, ծառայում է ռուս և ադրբեջանական ժողովուրդների շահերին»,- նշել է Պուտինը։

Նա Ալիևին առողջություն, բարգավաճում և հաջողություններ է մաղթել և իր ողջույնները փոխանցել նրա ընտանիքին։

  • Կիսվել: