կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Պուտինը ՌԴ ԱԽ-ի անդամների հետ հանդիպմանը քննարկել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության զարգացումը

Պուտինը ՌԴ ԱԽ-ի անդամների հետ հանդիպմանը քննարկել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության զարգացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ առաջարկել է քննարկել ԱՊՀ երկրների հետ հարաբերությունների զարգացումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք մի ամբողջ շարք էական մրցակցային առավելություններ ունենք նախկին Խորհրդային Միության հանրապետությունների հետ՝ հասնելու զարգացման դրական արդյունքների բազմաթիվ ոլորտներում, առաջին հերթին՝ տնտեսական գործունեության, տնտեսության ոլորտում՝ ընդհանուր տրանսպորտային համակարգեր, էներգետիկ համակարգեր, լեզվական խոչընդոտի բացակայություն և այլն՛՛:

Պուտինն առաջարկել է քննարկել կապերի հետագա զարգացումը: ՛՛Այսօր եկեք խոսենք այն մասին, թե ինչ կարելի է և պետք է լրացուցիչ անել, որպեսզի մեր համատեղ աշխատանքում լավագույն արդյունքների հասնենք՝ ի շահ մեր պետությունների զարգացման՛՛,-ասել է նա:

 

  • Կիսվել: