երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Պուտինը Պատրուշևին նշանակել է իր օգնական

Պուտինը Պատրուշևին նշանակել է իր օգնական

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլայ Պատրուշևին նշանակել է ՌԴ նախագահի օգնական: Տեղեկությունը նշված է Կրեմլի կայքում։
 
Մեկ այլ հրամանագրով ՌԴ նախագահի օգնական է նշանակվել Տուլայի նախկին մարզպետ Ալեքսեյ Դյումինը, որն ավելի վաղ ազատվել էր այդ պաշտոնից:
 
Նշվում է նաև, որ Պուտինը Վլադիմիր Մեդինսկուն, Դմիտրի Միրոնովին, Անդրեյ Ֆուրսենկոյին և Յուրի Ուշակովին վերանշանակել է ՌԴ նախագահի օգնականներ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Դմիտրի Պեսկովը:
 
Անտոն Վայնոն վերանշանակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար:

  • Կիսվել: