հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Պուտինը նախատեսում է 2024-ին մեկնել Թուրքիա

Պուտինը նախատեսում է 2024-ին մեկնել Թուրքիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գալիք տարի ծրագրում է այցելել Թուրքիա, որտեղ կհանդիպի այդ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

«Նախագահ Էրդողանը և ես մշտական կապի մեջ ենք այս հարցով (պաղեստինյան հակամարտության վերաբերյալ): Եվ մեր դիրքորոշումներ շատ նման են։ Կարծում եմ, որ մենք կկարողանանք հանդիպել։ Ես իսկապես ծրագրում եմ դա, և ծրագրել էի վերջերս, բայց նախագահ Էրդողանի մոտ դա չստացվեց իր ժամանակացույցի պատճառով, թեև ես պատրաստ էի թռչել Թուրքիա։ Մենք պայմանավորվում ենք, որ այս այցը կարող է իրականացվել հաջորդ տարվա սկզբին»,- քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը:

Պուտինը նաև անդրադարձել է նաև մի շարք այլ թեմաների, այդ թվում  Հայաստան-Ադրբեջան գործընթացին։ 

  • Կիսվել: