չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Պուտինը մտադիր չէ սահմանափակվել միայն Ուկրաինայով. Զելենսկի

Պուտինը մտադիր չէ սահմանափակվել միայն Ուկրաինայով. Զելենսկի

Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում կանգ առնել Ուկրաինայում: Այս մասին լեհական PAP պարբերականին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա, մասնավորապես, նշել է. «Նա ընդհանրապես չի ցանկանում ավարտել այս պատերազմը։ Ավելին՝ նա մտադիր չէ սահմանափակվել միայն Ուկրաինայով։ Նա ուզում է առաջ գնալ»:

Զելենսկին նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հայտարարությունները Եվրոպայի վրա հարձակվելու ծրագրերի բացակայության մասին ամենավտանգավոր ազդանշանն են, որը չի կարելի անտեսել: Նրա խոսքով՝ աշխարհը ոչ թե պետք է «ստուգի» այդ խոսքերի իսկությունը, այլ պարտավոր է կանգնեցնել Ռուսաստանին. Առաջին հերթին դա վերաբերում է ԱՄՆ-ին և այլ գործընկերների:

  • Կիսվել: