չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Պուտինը կմեկմի Հյուսիսային Կորեա և Վիետնամ

Պուտինը կմեկմի Հյուսիսային Կորեա և Վիետնամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրավերով հունիսի 18-19-ը կայցելի ԿԺԴՀ, հայտնում է Կրեմլը, տեղեկացնում է ՌԲԿ-ն:

Ինչպես հաղորդվում է՝ դրանից հետո՝ հունիսի 19-20-ը, Պուտինը կայցելի Վիետնամ։

Բանակցությունների արդյունքում նախատեսվում է համատեղ հայտարարություն և մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում։

Պուտինը Վիետնամ կժամանի երկրի Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի հրավերով։

Հանոյում նախատեսված են հանդիպումներ Վիետնամի նախագահ Նգուեն Ֆու Չոնգի, երկրի վարչապետ Ֆամ Մին Թինի և Ազգային ժողովի նախագահ Տրան Թան Մանի հետ։

Նշվում է նար, որ կողմերը կքննարկեն Ռուսաստանի և Վիետնամի միջև ռազմավարական գործընկերության վիճակը և հետագա զարգացման հեռանկարները գիտական, տեխնոլոգիական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում։

 

  • Կիսվել: