երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պուտինը խոսել է Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի հարվածների մասին

Պուտինը խոսել է Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին Ուկրաինայի հարվածների մասին

Ռուսաստանը ձմռանը ձեռնպահ մնաց ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներից, սակայն ստիպված էր պատասխանել Կիևի հարձակումներին ռուսական էներգետիկ օբյեկտների վրա: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նապագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վերջերս մենք նկատեցինք մի շարք հարձակումներ մեր էներգետիկ օբյեկտների վրա և ստիպված եղանք պատասխանել:

Ուզում եմ շեշտել, որ նույնիսկ հումանիտար նկատառումներից ելնելով, մենք ձմռանը հարձակումներ չենք իրականացրել, նկատի ունեմ, որ մենք չենք ցանկացել առանց էլեկտրամատակարարման թողնել սոցիալական հաստատությունները, հիվանդանոցները և այլն»,-նշել է նա։

Պուտինը հավելել է, որ իրենց էներգետիկ օբյեկտների վրա մի շարք հարձակումներից հետո, սակայն, իրենք ստիպված եղան պատասխանել:

  • Կիսվել: