շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Պուտինը խնդրել է Իրանի գերագույն առաջնորդին զուսպ արձագանքել Իսմայիլ Հանիայի սպանությանը

Պուտինը խնդրել է Իրանի գերագույն առաջնորդին զուսպ արձագանքել Իսմայիլ Հանիայի սպանությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին զուսպ արձագանքել Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ենթադրյալ սպանությանը, մասնավորապես՝ զերծ մնալ իսրայելցի խաղաղ բնակիչների վրա հարձակումներից, հայտնել են Reuters-ի աղբյուրները: 

Համապատասխան հաղորդագրությունը Խամենեիին է փոխանցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ 
 
Հիշեցնենք՝  Շոյգուննախօրեին այցելել էր Իսլամական Հանրապետություն։ Աղբյուրը նշում է՝ արձրաստիճան պաշտոնյայի այցը Մոսկվան օգտագործում է զսպվածության անհրաժեշտությունը Իրանին հասցնելու համար:

  • Կիսվել: