ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Պուտինը կհանդիպի ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ

Պուտինը կհանդիպի ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կանցկացնի ավանդական օպերատիվ հանդիպում ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 
«Խոսքը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ ամենշաբաթյա օպերատիվ հանդիպման մասին է»,- ասել է Կրեմլի խոսնակը։
 
Պուտինը պարբերաբար օպերատիվ հանդիպումներ է ունենում Անվտանգության խորհրդում։ Նախորդ նման միջոցառումը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին։

  • Կիսվել: